Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում Օբամային աշխարհի ամենամեծ ստախոս են անվանել


  
դիտումներ: 864

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոլքերն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային աշխարհի ամենամեծ ստախոս է անվանել և քննադատել նրա հեղինակած ObamaCare առողջական ապահովագրության համակարգը: Գրում է Gazeta.ru-ն:

Նման հայտարարություն անելուց հետո Ուոլքերը հիշել է, որ 2013 թ. Politifica պորտալը ObamaCare ծրագրի մատչելիության մասին Օբամայի հայտարարությունը «տարվա սուտ» էր անվանել:

«Ես կարծում եմ, որ եթե Օբաման պատրաստվում է շարունակել ստել առողջապահական համակարգի և դրա արդեն գոյություն ունեցող պայմանների մասին, ապա նրան կարելի է աշխարհի ամենամեծ ստախոս կոչել», - ասել է Ուոլքերը:

Ավելի վաղ Օբաման և Ուոլքերը բազմիցս քննադատել էին միմյանց ԱՄՆ-ի առողջապահական համակարգին վերաբերող տեսակետների պատճառով:

2017 թ. հունվարին Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի աջակցությամբ ObamaCare-ի չեղարկմանն ուղղված քայլեր ձեռնարկեց:

Այս տարվա փետրվարին տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ չորս քաղաքներ դատի են տվել Թրամփին՝ ObamaCare ծրագրի խափանման փորձերի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: