Սիցիլիայում ջրհեղեղի զոհ է դարձել 12 մարդ
La Sicilia պարբերականը հաղորդում է, որ նոյեմբերի 4-ի գիշերը հեղեղված Պալերմո վիլլայում զոհվել է 9 մարդ: Միջադեպի ժամանակ շենքի ներսում եղել է երկու ընտանիք: Փրկարարները կարողացել են փրկել 3 հոգու, որոնք այդ ժամանակ եղել են տնից դուրս: Տանը եղած բոլոր մարդիկ խեղդվել են: Իտալիայի ոստիկանությունը մարդկանց զոհվելու փաստով գործ է հարուցել:
Ինչպես հաղորդում է Giornale Di Sicilia-ն, ևս 2 խեղդվածների գտել են մեքենայում, որը քշել էին ափերից դուրս եկած Սան Լեոնարդո գետի ջրերը: Զոհվել է նաև կոմունայի ինքնակառավարման խորհրդական Սալեմին: Անհետ կորածների թվում է մի 40-ամյա բժիշկ, որի ավտոմեքենան գտել են Ռավիոտտա շրջանում:
Ջրհեղեղը Սիցիլիայում առաջացել է տեղատարափ անձրևներից, որոնք թափվել են կղզու վրա նոյեմբերի 3-ին: Զգուշության համար Կաստրոնովո դի Սիցիլիա կոմունայում տարհանվել է 15 ընտանիք: Քաղաքի շրջաններից մեկում տարհանվել է 50 ընտանիք: Կոնտեն հայտնել է, որ նախատեսում է կղզում արտակարգ իրավիճակ հայտարարել: «Արտակարգ դրություն ընդունելուց հետո կառավարությունը կհատկացնի առաջին ռեսուրսները և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի արտակարգ դրությունը հաղթահարելու համար»,- ասել է նա: