Հայերեն   English   Русский  

Եթե մենք չհայտնվենք, բա՞ էլ ով պետք է հայտնվի ԱԺ-ում. Մարուքյան


  
դիտումներ: 471

Ամեն բան մենք սկսում ենք սպիտակ թղթից: «Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ցուցակում նշված կլիներ քաղաքացիական տարբեր խմբերի, կուսակցությունների անդամներ, որոնք կառաջարդվեն ռեյտինգային ընտրակարգով:

Մարուքյանի խոսքով՝ հին Ընտրական օրենսգիրքը ուժի մեջ մնալու հանգամանքը, նաև ռեյտինգային ընտրակարգն իրենց ազդեցությունն ունեցել են մեր բոլորի որոշումների կայացման վրա:

«Մենք գտնում ենք, որ լավագույն տարբերակը սա էր։ Ավելին՝ մյուս կողմից մեր համագործակցության հնարավորությունները, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Իմ քայլը» դաշինքի, թե «Հանրապետություն» կուսակցության հետ սպառված չեն: Ապագայում նման հնարավորությունների դեպքերում ի շահ Հայաստանի և ի բարօրություն քաղաքացիների նման համագործակցություններ հնարավոր են»,-նշեց նա:

Հարցին, թե խորհրդարան անցնելու հնարավորություններն ավելի մեծ է առանձին-առանձին մասնակցելո՞ւ դեպքում, թե՞ «Լույս» դաշինքով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանեց. «Մենք այդ հարցին չենք նայել զուտ անցողիկության, չանցողիկության ֆորմատով, նայել ենք ընտրական իմաստով ավելի մոբիլ լինելու առումով։ Ես կարծում եմ, որ երկու ուժերն էլ հայտնվելու հնարավորություն ունեն նաև այս ֆորմատով։ Մտահոգություն չունեմ, որ ուժերը չեն հայտնվի։ Եթե մենք չհայտնվենք, բա՞ էլ ով պետք է հայտնվի»։

Է. Մարուքյանն ասաց, որ իրենց ցուցակում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքացիական խմբերից, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն։

«Մենք որոշում ունենք՝ աշխատելու ենք ցուցակում չներգրավել նախկին գործիչների, որքան ձայն էլ ուզում են նրանք կարողանան հավաքել որևէ տեղից, որոնք անցած ճանապարհ կունենան, որը, ըստ էության, կարող են ստվերել «Լուսավոր Հայաստանի» լույսից թեկուզ 0,1 տոկոս։ Մենք հիմա ամեն օր առաջարկներ ենք ստանում»,- ասաց Է. Մարուքյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: