Հայերեն   English   Русский  

​Թրամփին ուղիղ եթերում «ռասիստական խոզ» են անվանել


  
դիտումներ: 546

CNN-ի հեռուստամեկնաբան Անա Նավառոն վիրավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ալիքի ուղիղ եթերում: Լրագրողը գործընկերների հետ քննարկել է պետության ղեկավարի միգրացիոն քաղաքականությունը և նրան «ռասիստական խոզ» անվանել:

Մյուս հեռուստամեկնաբանը՝ Քրիս Կուոմոն, մատնանշել իր ընդդիմախոս լրագրողուհու հեռանալը պետության ղեկավարի գործողությունների քննարկման քաղաքական տրամաբանությունից, ի պատասխան Անա Նավառոն բավական կոպիտ արտահայտություններ է արել Թրամփի հասցեին:

CNN-ի եթերում, ի դեպ, առաջին անգամ չէ, որ վիրավորում են Թրամփին: Նախկինում հեռուստաալիքը ստիպված է եղել ընդհատել երգչուհի Մադոննային, երբ նա հարձակվել է նախագահի վրա հայհոյախառն նախատինքներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: