Հայերեն   English   Русский  

Իսպանիայի ափերի մոտ 17 ներգաղթյալ է զոհվել


  
դիտումներ: 324

Իսպանիայի ափերի մոտ 17 ներգաղթյալ է զոհվել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Ծովային փրկարարական ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նախնական տվյալներով՝ 13 մարդ խեղդվել է Ալբորան ծովում, իսկ ևս 4-ը մահացել են, երբ նրանց նավակը բախվել է ժայռերին:

Մահացածներից բացի նավակում 40 մարդ է գտնվել, որոնց հաջողվել է ողջ մնալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խորվաթիայի սահմանի մոտ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից 20 հազարից ավելի միգրանտներ են գտնվում, որոնք սպառնում են Եվրամիության տարածք ներխուժել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: