Հայերեն   English   Русский  

Թրամփի շտաբը մեղադրանքներ է հնչեցրել NBC հեռուստաալիքի և ֆեյսբուք սոցիալական ցանցի հասցեին


  
դիտումներ: 439

ԱՄՆ-ում 2020 թ. կայանալիք ընտրություններիում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բրեդ Փարսկեյլը NBC և Fox News հեռուստաալիքներին և ֆեյսբուք սոցիալական ցանցին անօրինական միգրանտներին աջակցելու մեջ է մեղադրել: Այդ մասին գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

NBC- ն, Fox News-ը և ֆեյսբուքը հրաժարվել են իրենց եթերում հեռարձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ստեղծված տեսանյութը, որում նշվել է երկրին մոտեցող «միգրանտների քարավանի» և հանցագործների կապի մասին:

Փարսկեյլի խոսքերով՝ օրինապահ ներգաղթյալներին աջակցելու փոխարեն, մեդիա ընկերությունները հանդես են գալիս անօրինական ներգաղթյալների աջակցության օգտին:

«Այսպիսով՝ NBC- ն, Fox News- ը և ֆեյսբուքը մեր երկրում անօրինականության կողմն են կանգնել: Մեր օրենքներին հետևող օրինական ներգաղթյալներին աջակցելու փոխարեն», - գրել է Փարսկեյլը:

Նա հավելել է, որ «Fake News Media»-ն և մաֆիան փորձում են վերահսկել այն, ինչն ամերիկացիները տեսնում և մտածում են և կոչ է արել կանգնեցնել «միգրանտների քարավանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ CNN- ի եթերում հաղորդավարուհին Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: