Սպիտակ տանը գնահատել են ընտրությունների նախնական արդյունքները
դիտումներ: 276
Նրա խոսքերով՝ Թրամփի թիմը «լավ» է գնահատում այն արդյունքները, որոնք հայտնի են այս պահին:
«Երեկոյի մեծ մասը դեռևս առջևում է: Միգուցե վաղ առավոտյան ամփոփենք», - հավելել է Սանդերսը՝ խոսելով ընտրությունների վերջնական արդյունքների մասին:
Տվյալ պահին հանրապետականները Սենատի ընտրություններում առաջատար են, սակայն Ներկայացուցիչների պալատում նվազագույն տարբերությամբ զիջում են դիրքերը:
Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը կանխատեսել էր, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն կստանան: