Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին


  
դիտումներ: 375

Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր է նախքան պատժամիջոցների կիրառումը ուշադիր ուսումնասիրել Միացյալ Նահանգների համար դրանց հետևանքները: Գրում է Gazeta.ru-ն:

«Այդ գործընթացը ժամանակ է պահանջում, և մենք ցանկանում ենք, որպեսզի պատժամիջոցները ճիշտ կիրառվեն: Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք դրանց ազդեցությունը ԱՄՆ ազգային անվտանգության շահերի վրա: Ես կսահմանափակեմ այդքանով, սակայն դա այն է, ինչին մենք լրջորեն ենք վերաբերվում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փալադինոյի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է գործել օրենքի համաձայն, որը պահանջում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: