Հայերեն   English   Русский  

​CNN-ի լրագրողը Թրամփի հետ վեճից հետո զրկվել է Սպիտակ տուն մուտք գործելու իրավունքից


  
դիտումներ: 520

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը տեղեկացրել է, որ CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստան մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած լեզվակռվից հետո ժամանակավորապես զրկվել է նստավայր մուտք գործելու իրավունքից: Այդ մասին Սանդերսը տեղեկացրել է թվիթերյան գրառման միջոցով: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Ակոստան հաստատել է այդ տեղեկությունը:

Սանդերսի խոսքերով՝ անպարկեշտ վերաբերմունքը, որը Ակոստան դրսևորել է Սպիտակ տան աշխատակցուհու նկատմամբ, ուղղակի անթույլատրելի է:

«Նախագահ Թրամփը հավատում է մամուլի ազատությանը և ակնկալում և նույնիսկ ողջունում իրեն և վարչակազմին վերաբերող սուր հարցերը», - հայտարարել է Սանդերսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում ամաչացրել է CNN- ին, իսկ հենց հեռուստաընկերությանը «ժողովրդի թշնամիներ» անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: