Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանին ակտիվ գործողությունների դրդում է Թուրքիան. Վ.Շիրխանյան


  
դիտումներ: 1369

« Ադրբեջանին ակտիվ գործողությունների դրդում է Թուրքիան, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը բավականին մեծ գլխացավանք է նրա համար: Այս ամենով նրանք փորձում են շեղել ուշադրությունը այդ միջոցառումների», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջերս հաճախացած դիվերսիաներին, ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նրանք ուզում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ագրեսորը Հայաստանն է, Ադրբեջանի «տարածքներն է օկուպացրել»:

Պաշտպանության նախկին փոխնախարարը գտնում է, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում է ելնում է մեր անվտանոգւթյան շահերից: Շատ երկրներ պետական անվտանգությունից ելենլով նման քայլի են գնում. 1953 թվականին ԽՍՀՄ-ի հարձակումից Թուրքիային փրկեց միայն ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծում այդ երկրում:

Վահան Շիրխանյանը բերեց տվյալներ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակի կազմում կռվել է շուրջ 6000 թուրք, այդ թվում՝ 40 գեներալ: Միայն Ռուսաստանի կտրուկ նախազգուշացումը կանխեց Թուրքիայի 2 ուղղակի հարձակումները:

«Թուրքիայի հետ սահմանը պահում են ռուսաստանցի սահմանապահները: Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաներ կան: Ռազմաբազա կոչվածը անվտանգությունը ապահովելու համար է ստեղծվում»:

Վահան Շիրխանյանի խոսքով՝ 90-ականներին ռազմաբազայի լինել –չլինելու հարց չէր ծագում. Մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, որին օգնում էր Թուրքիան: Մենք էլ պետք է ունենայինք մեր դաշնակիցը: Եվ մենք գնացինք միակ ճիշտ անապարհով: Թուրքիայի 3-րդ բանակային կորպուսը Արարատյան դաշտի այն կողմում էին, անգամ խախտում էին ՀՀ օդային տարածքը: Մենք այդ ժամանակ ունեինք 2 գունդ և կամավորական ջոկատներ: Միայն Ռուսաստանի խիստ և կոպիտ նախազգուշացումները իրավիճակը շտկեցին», - ասաց նա:

«Այն մարդիկ, ովքեր խոսում են ռազմաբազան հանելու մասին, դեմ են , որ անձը, մարդիկ, հասարակությունը անվտանգ լինի: Այդ մարդիկ ոչինչ չեն հասկանում անվտանգության համակարգից և մեծ վնաս են հասցնում երկրին», - եզրափակեց Պաշտպանության նախկին փոխնախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: