Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում բերման են ենթարկել Կրեմլի նշանավոր լրագրողին


  
դիտումներ: 600

Վաշինգտոնի օդանավակայանում ՀԴԲ-ի աշխատակիցները բերման են ենթարկել ռուս լրագրող, Ռուսաստանի Հասարակական պալատի նախագահի տեղեկատվական ընկերակցության, ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցության զարգացման գծով առաջին տեղակալ Ալեքսանդր Մալկևիչին:

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը բացատրություն է պահանջել ԱՄՆ պետդեպարտամենտից այդ միջադեպի կապակցությամբ:

«Վաշինգտոնի օդանավակայանում լրագրող Մալկևիչին ՀԴԲ-ի աշխատակիցների կողմից բերման ենթարկելու մասին ԶԼՄ-ների տեղեկատվության կապակցությամբ պետդեպարտամենտ հարցում է ուղարկվել տեղի ունեցածի հանգամանքների մասին»,- ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության թվիթերում:

Ըստ ՌԴ Հասարակական պալատի տեղեկատվության՝ Մալկևիչն ուղևորվել է ԱՄՆ որպես Մերիլենդի նահանգապետի ընտրությունների դիտորդ:

Ըստ «Говорит Москва» Telegram ալիքի՝ Ալեքսանդր Մալկևիչը հաղորդել է, որ իրեն բերման են ենթարկել Վաշինգտոնում, որպեսզի ծանուցեն USA Really նախագծով որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու անհրաժեշտության մասին: Այժմ նա արդեն լքել է ԱՄՆ-ն և գտնվում է Փարիզում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: