Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիան համաձայնվել է ԵՄ-ի համար «դատարկ տեղ» դառնալ. Բորիս Ջոնսոն


  
դիտումներ: 446

The Telegraph պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրի կառավարությունը շուտով կհանձնվի Բրեքսիթի շուրջ բանակցություններում: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել է Եվրամիության համար «դատարկ տեղ» դառնալ` բաժանորդագրվելով ապագա կանոնակարգերին և ԵՄ կանոններին:

Նա նաև հավելել է, որ Լոնդոնը Brexit- ից հետո կկորցնի ԵՄ օրենսդրական նախագծերի մշակման ժամանակ քվեարկելու իրավունքը:

Ջոնսոնն ընդգծել է, որ Բրյուսելի հետ մաքսային միության շուրջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկը Լոնդոնին կզրկի առևտրային գործարքներ կնքելու և առևտրային մաքսատուրքերով աշխատելու հնարավորությունից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԵՄ-ն մերժել է Brexit-ի շուրջ Մեյի գլխավոր առաջարկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: