Հայերեն   English   Русский  

Սերենա Ուիլյամսի պատճառով սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում վեճ է ծագել


  
դիտումներ: 1282

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին GQ ամսագրի վարկածով «Տարվա կին» մրցանակին արժանացնելը սոցիալական ցանցերի օգտատերերի միջև վիճաբանության առիթ է դարձել: Գրում է Gazeta.ru-ն:

Լրագրող Կարեն Սիվիլը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է ամսագրի նոր համարի շապիկը, որի հերոսուհին դարձել է Ուիլյամսը: Միանշանակ արձագանքի չի արժանացել այն հանգամանքը, որ մրցանակի համար «կին» բառը փակագծերում է գրված եղել:

Թենիսիստուոհւ երկրպագուները քննադատության են ենթարկել «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթողի նկատմամբ նման վերաբերմունքը:

«Սերենա Ուիլյամսի համատեքստում` մարդ, որի արտաքին տեսքը բազմիցս ծաղրի է ենթարկվել սեռային պատկանելիության պատճառով, ուղղակի անտեղին է», - գրել է օգտատերերից մեկը:

Սակայն մեկնաբանությունների մեջ եղել են նաև այնպիսիները, որոնք կասկած են հայտնել Ուիլյամսի սեռային պատկանելիության հարցում:

«Դուք, իսկապես կարծում եք, որ նա կի՞ն է», - գրել է օգտատերերից մեկը:

«Եկեք անկեղծ լինենք: Սերենան շատ տեստոստերոն ունի, այդ պատճառով նա շատ ագրեսիվ է ... Իսկ Մարիա Շարապովան այդպիսին չէ», - գրել է մյուսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիլյամսի երկրպագուները սպառնացել են սպանել չեխ թենիսիստուհուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: