Հայերեն   English   Русский  

Միշել Օբաման 60 միլիոն դոլար կստանա իր հուշերի գրքի համար


  
դիտումներ: 1138

FoxBusiness-ի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հուշերի գիրքը, որը կոչվում է «Կայացում» Ամազոնում միանգամից ամերիկյան բեսթսելերների ցուցակում է ընդգրկվել նույնիսկ նախքան պաշտոնապես վաճառքում հայտնվելը: Գրում է Gazeta.ru-ն:

Իր հերթին գրքի դիստրիբյուտոր Barnes & Noble-ը մեծահասակների գրականության համար 2015թ. ի վեր ամենամեծ քանակությամբ նախնական պատվերներ է ստացել:

Penguin Random House հրատարակչությունն Օբամաների հետ միանգամից երկու գրքերի համար է պայմանագիր կնքել, որոնց համար հեղինակները կստանան 60 մլն դոլար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ինքն է գրելու հուշերի երկրորդ գիրքը և ենթադրվում է, որ կկենտրոնանա երկրի 44-րդ նախագահ լինելու փորձի վրա:

Ամուսինները մտադիր են գրքերի վաճառքից ստացված գումարը բարեգործական նպատակների համար ծախսել:

Ավելի վաղ Միշել Օբաման հայտարարել էր, որ իր երկու դուստրերը` Մալիան և Սաշան լույս աշխարհ եկել են արտամարմնային բեղմնավորման արդյունքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: