Հայերեն   English   Русский  

Շիրինյանը ԿԸՀ տարավ փաստաթղթերը. ցուցակի առաջին քսանյակի անունները հայտնի են


  
դիտումներ: 813

Նոր ձեւավորված Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց համամասնական ցուցակի առաջին 20–յակի անունները։

Ցուցակը գլխավորում է Լևոն Շիրինյանը, առաջին եռյակում են նաև Մարիամ Մանուկյանը և Գևորգ Հովսեփյանը։

Կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ։

Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Այլընտրանք այո, ընդդիմություն՝ ոչ » եւ «Ոչ աղքատությանը» կարգախոսներով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: