Հայերեն   English   Русский  

Թրամփը պայուսակների դիզայներին առաջարկել է ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը


  
դիտումներ: 408

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Լանա Մարքսի՝ կանացի պայուսակների դիզայների և նրբաճաշակ աքսեսուարների արտադրության ու վաճառքի ընկերության հիմնադրի թեկնածությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) դեսպանի պաշտոնում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրությունում:

Մարքսը ծնունդով ՀԱՀ-ից է, ապրում է Ֆլորիդայում, դիզայներ է, Lana Marks Ltd., Inc.-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը, որը լյուքս դասի կանացի պայուսակներ և ուրիշ պիտույքներ է արտադրում:

Նա նաև աշխատել է Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցի Կանանց լիդերության խորհրդում և ավելի քան 10 տարի՝ Կանանց միջազգային ֆորումում:

Մարքսը կրթությունը ստացել է Յոհանեսբուրգի անձնական մենեջմենթի ինստիտուտում և խոսում է ՀԱՀ-ի երկու պետական լեզուներով՝ աֆրիկաանսով և քսոսայով:

Ըստ CNN-ի տեղեկության՝ Մարքսը նաև Mar-a-Lago գոլֆի ակումբի անդամ է, որը պատկանում է Թրամփին: Մարքսը հայտնի է էկզոտիկ կենդանիների, օրինակ՝ ջայլամի և կոկորդիլոսի կաշվից պատրաստված պայուսակներով, որոնց գինը հասնում է 19 հազար դոլարի: Նրա առավել թանկ արտադրանքներից մեկը՝ 400 հազար դոլարանոց կլաչը, կրել են կարմիր գորգի վրայով քայլելիս: Դիզայների կայքում ներկայացված են այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսին է Ջենիֆեր Էնիսթոնը, որոնք կրում են Մարքսի ապրանքները և ասում են, որ դրանք դարձել են թագավորական և ռեալիթի ոճի առաջատար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: