Հայերեն   English   Русский  

Լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց. առևտրականները վճռական են տրամադրված


  
դիտումներ: 994

Galatv.am-ը գրում է․

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող հարյուրավոր առեւտրականներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Առեւտրականները նշեցին, որ վարչապետն իրենց նամակին չի պատասխանում, իսկ օրենքն էլ փետրվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմիններին: «Փոքր ու միջին բիզնեսին հարվածելու նպատակ ունի այս օրենքը, մենք չենք կարող բոլոր ապրանքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել: Ի՞նչ են ուզում, թողնենք հեռանա՞նք»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում դժգոհեցին բողոքի ակցիայի մասնակիցները: Հավաքվածների խոսքով օրենքը նախկինում լրամշակումների ենթարկվեց, սակայն հարցն ամեն դեպքում դրական լուծում չստացավ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում նախազգուշացում է սահմանված, երկրորդ անգամ՝ տուգանք 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ տուգանք շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի» մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Նյութի շարունակությունը` այստեղ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: