Հայերեն   English   Русский  

Սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանի ճակատագիրը հայտնվել է Թուրքիայի նախագահի ձեռքում. Արմեն Պետրոսյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 749

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պատկերավոր ասած՝ սաուդյան արքայազն Մուհամմադ իբն Սալմանի ճակատագիրը հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքում:

Բանն այն է, որ դեռևս հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսական ներկայացուցչությունում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության դեպքի հետաքննության նոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար և միտումնավոր շրջանառման միջոցով Անկարան ճնշման նոր լծակներ է ձեռք բերում Էր-Ռիադի նկատմամբ. սկզբունքային է՝ առավել կարևոր մանրամասներն առաջինը հրապարակվում են հենց Էրդողանի շուրթերից: Իսկ նշված լծակների կարևորությունը կարելի է գնահատել այն իրողությամբ, որ դեպքի հետաքննության ընթացքը(ձայնագրություններ, վկայություններ), կարծես, անշեղորեն տանում է դեպի սուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը...»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: