Նույն սեռի անձանց միջև ամուսնություններ կբացառվեն. «Ընտանեկան օրենսգիրքը» կմնա անփոփոխ
դիտումներ: 649
Օրինագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջևւ ամուսնությունների կնքման արգելքը:
Ըստ օրինագծին կից հիմնավորման՝ արդյունքում կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:
Կառավարությունն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը: Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: