Հայերեն   English   Русский  

Ինչու չի ձերբակալվել կնոջ սպանության մեջ կասկածվող անձը


  
դիտումներ: 695

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շահարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսևորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:

Մասնավորապես խոսքը գնում է 11.11.2018թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել:

Տվյալ դեպքում, ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաև փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել:

Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: