Հայերեն   English   Русский  

Ջիբրալթար-Հայաստան խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին


  
դիտումներ: 922

Ազգերի լիգայի շրջանակում այսօր` նոյեմբերի 16-ին, կկայանա Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպումը, որը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:

Խաղը կայանալու է Ջիբրալթարի "Վիկտորիա" մարզադաշում, որը գտնվում է օդանավակայանի անմիջապես հարևանությամբ:
Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը մեր ընտրանուն հաղթել էր նվազագույն` 1:0 հաշվով՝ առաջին հաղթանակը գրանցելով պաշտոնական խաղերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: