Հայերեն   English   Русский  

«Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն». ԱԺ-ն տապալեց գրեթե բոլոր օրենքների քվեարկությունը


  
դիտումներ: 889

Այսօր Ազգային ժողովի նիստում քվորում ապահովել հաջողվեց նիստի մեկնարկից միայն 30 րոպե հետո:

Քվորում ապահովվեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո:

«Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն, ըհը»,- կատակեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը: Նախագիծը չընդունվեց, քանի որ Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բանավոր ճշտում կատարեց՝ «Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում», ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց՝ «Ոչ»:

Նախագիծը չընդունվեց 51 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

Չհաստատվեց նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Կողմ էր 51 պատգամավոր, 1՝ ձեռնպահ:

Երկրորդ ընթերցմամբ ևս չընդունվեց նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արա Բաբլոյանը վստահություն հայտնեց, ար նոյեմբերի 21-ին բյուջեի քվեարկության համար քվորում կապահովվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: