Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը ուսումնասիրում է Գյուլենի արտաքսման հնարավորությունը


  
դիտումներ: 488

Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Միացյալ Նահանգներից արտաքսելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով` ԱՄՆ կառավարությունը մտադիր է նման քայլի դիմել, որպեսզի նվազեցնի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործով Անկարայի պահանջները:

Ինչպես նշվել է, ՀԴԲ-ին և ԱՄՆ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է վերաբացել Գյուլենի արտահանձնման գործը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամիների` մասնավորապես Գյուլենի դեմ որս է հայտարարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: