Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ


  
դիտումներ: 640

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները խոստանում են բարձր մակարդակով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ տարվող աշխատանքը կողմերի հետ:

Այդ մասին այսօր Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակը բացառված է: Գրում է Trend.az-ը:

Ուորլիքի խոսքով` հակամարտության խաղաղ կարգավորման ուղին կա և պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ:

“Շուտով մենք հանդիպումներ կանցկացնենք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարների հետ: Բացի այդ մենք աշխատում ենք ընթացիկ տարում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու շուրջ”, - հայտարարել է Ուորլիքը:

Ուորլիքը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահները հավատարիմ կմնան Փարիզում տված իրենց խոստմանը և կշարունակեն հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը:

Վերջինիս խոսքով` համանախագահները տեղեկացված են հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում զինված ընդարումների, ինչպես նաև կրած կորուստների մասին: Ամերիկացի համանախագահի հավաստմամբ` նման միջադեպերը միայն ապակայունացնում են իրավիճակը և հանգեցնում բռնության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: