Հայերեն   English   Русский  

Բաքվի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել


  
դիտումներ: 953

Ադրբեջանի մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել: Այդ մասին հաղորդում է Haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել Գառադաղի շրջանի «Սարդարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր են ժամանել հրդեհային ստորաբաժանումները: Հրդեհը մարելու համար ձեռնարկվում են միջոցներ:

Հրդեհի հետևանքով տուժածների մասին տեղեկությունը բացակայում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիժնի Նովգորոդում ծխի պատճառով հարյուրավոր մարդիկ տարհանվել էին առևտրի կենտրոնից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: