Հայերեն   English   Русский  

​Times-ը «Մաշան և Արջը» պուտինյան քարոզչություն է համարել՝ հարուցելով հանդիսատեսի զարմանքը


  
դիտումներ: 739

Times-ի հոդվածը «Մաշան և Արջը» մուլտսերիալի քարոզչական բաղադրիչի մասին վրդովմունք է հարուցել ռուսալեզու մամուլում և սոցցանցերում:

Թերթի նյութում բերված են ֆիննական Helsingin Sanomat թերթի եզրակացությունները՝ արված Տալլինի համալսարանի Հաղորդակցության ինստիտուտի դասախոս Պրիյտ Հիբեմյագիի հետ հարցազրույցի հիման վրա, ըստ որոնց՝ Արջը խորհրդանշում է Ռուսաստանը, և այդ պերսոնաժի հիմնական խնդիրն է երեխաների մեջ երկրի դրական կերպարը սերմանել:

«Մաշան և Արջը» մուլտսերիալը տարածված և սիրված է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս: YouTube-ի անգլալեզու ալիքում այն ավելի քան 4 մլն բաժանորդ ունի: Ընդհանուր հաշվով բոլոր սերիաները ավելի քան 40 մլրդ դիտում ունեն: Մուլտֆիլմը կարելի է նաև դիտել հանրաճանաչ օնլայն Netflix կինոթատրոնում:

Հիբեմյագին կարծում է, որ մուլտսերիալն այն քարոզարշավի մի մասն է, որը սպառնում է Էստոնիայի անվտանգությանը:

«Մաշան երբեմն հանդուգն է, նույնիսկ անհանդուրժելի, բայց նաև վճռական: Նա փորձում է իր գլխից վեր թռչել: Չափազանցություն չի լինի նրա մեջ ինչ-որ պուտինյան բան տեսնել»,- ասել Times-ին Բուկինգհեմի համալսարանի անվտանգության հարցերի մասնագետ Էնթոնի Գլիսը:

Ռուսական պետական պարբերականները դա որակել են արևմտյան ԶԼՄ-ների «պաթոլոգիկ ռուսոֆոբիա»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: