Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Կոնգրեսը քվեարկելու է Օբամայի դեմ հայցի հարցով


  
դիտումներ: 1031

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի գծով կոմիտեն քվեարկություն է անցկացնելու երկրի նախագահ Բարաք Օբամային իրավասությունները չարաշահելու համար պատասխանատվության ենթարկելու հարցով, գրում է Lenta.ru-ն:

«Օրենքները պարզապես առաջարկությունների ցուցակ չէ, որոնք նախագահը կարող է ընտրել: Եթե դատավորը որոշի, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ ունի, ապա պահանջը կփոխանցվի Օբամայի ադմինիստրացիա: Ամբողջ գործընթացը կարող է ամիսներ տևել:

Ավելի վաղ Օբամային դատի տալու առաջարկություն էր արել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բեյները: Նա նախագահին մեղադրում էր պաշտոնական իրավասությունները չարաշահելու ու պետական օրենքները խախտելու մեջ:

Ընդ որում, Բեյները ընդգծեց, որ հայցը նախագահին անվստահություն հայտնելուն տանող փորձ չէ:

Անկախ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: