Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս. Փաշինյան
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հաշվապահությունում գրված է, որ աշխատողը ստանում է 80 հազար դրամ, սակայն իրականում ստանում է 160 կամ 200 հազար դրամ: Հիմա այսպիսի իրավիճակում չկա շահագրգռվածություն, որ իրական աշխատավարձը գործատուն ցույց տա: Մենք հիմա հարկային պահը համահարթեցնում ենք, որպեսզի շահագրգռենք մարդկանց իրական աշխատավարձերը գրանցելու համար: Կան երկրներ, որտեղ այս փորձը կիրառվել է, երբ եկամտահարկը իջել է՝ աշխատավարձերի պատկերը փոխվել է»,- նշեցՆիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ առաջիկա 5 տարում եկամտահարկի շեմն իջնելու է մինչև 20 տոկոս: Նրա խոսքով՝ հարկային քաղաքականության արդյունքում նախատեսում ենք 50 մլրդ դրամ թողնել մարդկանց գրպանում: