Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-Ն գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Ջեյմս Ապատուրայ


  
դիտումներ: 679

Ադրբեջանական «Тренд» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` չի կարծում, որ ՆԱՏՕ-ի որոշակի դերը կարող է աջակցել շարժման գործընթացի առաջխաղացմանը, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վերջինիս խոսքով` ՆԱՏՕ-ն ոչ մի դեր չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Գրում է Novostink.ru-ն:

Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությանը բարձրագույն մակարդակով մեծ ուշադրություն է դարձվում և նշել վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ անցկացված բանակցությունները:

Ապատուրայի խոսքով` երկու տասնամյակ շարունակ բանակցություններին մշտապես մասնակցել են ԵԱՀԿ Մինսկլի խմբի համանախագահները ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: