Հայերեն   English   Русский  

Եվրախումբը դեկտեմբերին կքննարկի բյուջետային պատժամիջոցներն Իտալիայի դեմ


Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հետ տվեց 2019 թվականի բյուջեի մասին Հռոմի վերանայած նախագիծը:


  
դիտումներ: 807

Եվրախումբը պաշտպանում է պատժամիջոցների սահմանումը Իտալիայի դեմ բյուջեի թույլատրելի դեֆիցիտը գերազանցելու պատճառով և դրանք կքննարկի դեկտեմբերին: Այդ մասին այսօր հայտարարել են Եվրոպայի խմբի նախագահ Մարիո Սենտենոն, որ այժմ այցով գտնվում է Նիդեռլանդներում:

Այսօր Եվրահանձնաժողովը կրկին հետ է տվել Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը վերանայել էր Հռոմը եվրոպական նորմերին չհամապատասխանելու պատճառով: Ինչպես Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսական և տնտեսական հարցերի գծով եվրոկոմիսար Պիեռ Մոսկովիսին, Եվրահանձնաժողովը կարող է առաջիկա շաբաթներին սկսել Իտալիայի դեմ պատժամիջոցների ընթացակարգը երկրի բյուջեի նախագծի պատճառով, որը չի համապատասխանում ԵՄ-ի նորմերին:

Նա նշել է նաև, որ Իտալիան «չի պահպանում պարտքի չափանիշները, այդ իսկ պատճառով ընթացակարգն արդարացված է»:

Այժմ անդամ երկրները պետք է «երկու շաբաթվա ընթացքում ասեն՝ համաձայն են Եվրահանձնաժողովի գնահատականին, թե ոչ, և դրանից հետո Եվրահանձնաժողովը կպատրաստի ընթացակարգը և շտկման հանձնարարականները,- ասել է Մոսկովիսին»:

Հոկտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովն առաջին անգամ պատմության մեջ պահանջեց Եվրամիության երկրից՝ Իտալիայից, լրամշակել եկող տարվա բյուջեի նախագիծը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: