Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին երթի է հրավիրում է


  
դիտումներ: 661

Շաբաթ օրվա երթը սկսվելու է Նոր Նորքից:

Նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին մեծ երթի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում:

Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ (11 սեպտեմբերի 2018 թ.). Երևան

Փաշինյանը տեղեկացրել է, որ շաբաթ օրը երթը սկսելու է Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:

«Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին հեղափոխության օրերին: Ժամը 10:00-ից կսկսենք քայլել Նոր Նորքի Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից դեպի Մասիվներ, հետո կհասնենք Քանաքեռ-Զեյթուն, Կոմիտաս, այնուհետ կտեսնենք շարունակությունը»,– ասաց Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ այդ օրը ժողովրդի հետ լավ կքայլեն. «Իրար հետ լավ կքայլենք՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար»։

Նա հրավիրել է բոլոր նրանց, ովքեր քայլելու մեծ ուժ են զգում իրենց մեջ։ Ըստ Փաշինյանի՝ դա նաև առիթ կլինի շփվելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: