Հայերեն   English   Русский  

Մոսկվայում հայ գործարարի դստեր լուսանկարները սկանդալի պատճառ են դարձել


  
դիտումներ: 1257

Մոսկվայում անցկացված ֆոտոշարքի համար հայազգի գործարար Արարատ Նազարեթյանի դստերը վարչական պատասխանատվություն է սպառնում: Գրում է Rusarminfo.ru-ն:

Վորոբյովյան լեռներում ՌԴ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության «2019» պետհամարանիշով պարեկային ավտոմեքենայի մոտ 18-ամյա Կարինա Նազարեթյանի և առյուծի ձագի մասնակցությամբ ֆոտոշարք է իրականացվել:

Ռուսաստանյան լրատվամիջոցներիր փոխանցմամբ` իրավապահներն այժմ ստուգում են սկանդալային ֆոտոշարքի հանգամանքները և դրանում ներքին գործերի նախարարության ավտոմեքենայի առկայությունը:

Կարինայի հայրը` ռուսաստանցի գործարար Արարատ Նազարեթյանը, ավտոպահեստամասերի վաճառքով, անշարժ գույքի վարձակալությամբ և շինարարությամբ է զբաղվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: