Հայերեն   English   Русский  

Վարկած կա, որ «Թուրքական հոսք» գազատարի 2-րդ գիծը Եվրոպա կանցնի Բուլղարիայով


  
դիտումներ: 624

Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի՝ ռուսական «Գազպրոմը» որոշել է «Թուրքական հոսք» գազատարով Եվրոպա մատակարարվելիք գազի խողովակաշարն անցկացնել Բուլղարիայի, ապա Սերբիայի, Հունգարիայի և Սլովակիայի տարածքով:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

«Թուրքական հոսք» ծրագիրը, որով նախատեսվում է ռուսական բնական գազը հասցնել Թուրքիա, իսկ հետո նաև՝ Եվրոպայի հարավ ու հարավ-արևելք, տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ պիտի մատակարարի:

Ենթադրվում է, որ բնական գազի մատակարարումը Թուրքիայից Բուլղարիա և Սերբիա կսկսվի 2020թ., իսկ Հունգարիա ` 2021թ.:

Ըստ աղբյուրի` նշյալ երկրները դրանից հետո կդադարեցնեն գազի գնումը Ուկրաինայից:

Հիշեցնենք, որ ծրագրի երկրորդ հաստվածում ռուսական գազի մատակարարման համար երկու ուղղություն է քննարկվում, այն է` Թուրքիայի միջոցով գազը հասցնել Հունաստան, կամ էլ՝ Բուլղարիա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: