Ռուբեն Մելիքյան.ես հրապարակավ քաղաքացուն առաջարկում եմ իմ իրավապաշտպանական աջակցությունը
ֆբ գրառում
Համայնքային ծառայողը պնդում է, որ իրեն առաջարկել են դիմում գրել՝ քաղաքական դրդապատճառով։ Հետևելու եմ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի արձագանքին և հետագա զարգացումներին։
Չգիտեմ՝ մեր իրավապաշտպանները հետաքրքրված կլինե՞ն այս հարցով, թե ոչ։ Ամեն դեպքում, ես հրապարակավ քաղաքացուն առաջարկում եմ իմ իրավապաշտպանական աջակցությունը։
Ի դեպ։ Ծնված- մեծացած լինելով Կենտրոնում՝ 2012 թվականից բնակվում եմ Դավիթաշենում։ Աչքիս առաջ Երևանի այս թաղամասը ծաղկել ու զարգացել է, ու այդ հարցում բնականաբար առաջնային «մեղավորը» թաղապետարանի աշխատակազմն է եղել՝ թաղապետի գլխավորությամբ։ Այս գործոնը նույնպես հաշվի եմ առել հարցը բարձրաձայնելու ու քաղաքացուն աջակցություն հայտնելու որոշմանս մեջ։