WBRC հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Գուվեր քաղաքի Riverchase Galleria առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Gazeta.ru-ն:
Տեղական ոստիկանության տվյալներով` անհայտ անձի հնչեցրած կրակոցների արդյունքում 4 մարդ վիրավորվել է: Ենթադրյալ հրաձիգը մահացել է:
Ականատեսների խոսքով` հրաձիգը երկու անգամ կրակ է բացել: Տեղական իշխանությունները թվիթերում հայտնել են, որ այս պահին իրավիճակը «վերահսկողության տակ» է գտնվում: