Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը` Եվրոպայի միգրացիոն քաղաքականության մասին


  
դիտումներ: 500

Եվրոպան պետք է փոխի իր միգրացիոն քաղաքականությունը, իսկ եվրոպացի առաջնորդները պետք է ավելի լուրջ ազդանշան ուղարկեն, որ այլևս չեն կարող շարունակել ապաստան տրամադրել և աջակցել փախստականներին: Այդ մասին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը: Գրում է Gazeta.ru-ն:

Քլինթոնը բարձր է գնահատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլ եվրոպացի առաջնորդների մեծահոգությունը, սակայն կարծում է, որ հենց միգրացիայի թեման «այրեց» ընտրողներին և նպաստեց 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին և Բրեքսիթի գործընթացին:

Քլինթոնը նշել է, որ Արևմուտքում աջակողմյան պոպուլիստները, որոնց գաղափարները հայտնի են դարձել միգրացիայի շնորհիվ, քաղաքական և հոգեբանական ցանկության են բախվել խոսելու, թե ինչ պետք է անել, որտեղ գնալ, ինչպես ապրել` դրանով իրականության մեկ տարբերակ ապահովելով:

Ամերիկացի քաղաքական գործիչը նշում է, որ ամբողջ ամերիկյան համակարգը սկզբնապես ստեղծվել է այդպես, որպեսզի վերացնի ավտորիտար ռեժիմի վտանգը և ենթադրել, որ մարդիկ միգուցե պարզապես հոգնել են ներկայիս ժողովրդավարական մոդելից:

«Նրանք այդքան մեծ պատասխանատվություն և ազատություն չեն ցանկանում: Նրանք ցանկանում են, որպեսզի իրենց ասեն, թե ինչ պետք է անել և որտեղ գնալ, ինչպես ապրել և տան իրականության միայն մեկ տարբերակ», - ասել է Քլինթոնը:

Քլինթոնի խոսքերով` այդ իսկ պատճառով աջակողմյան ուժերի գաղափարներն այնքան հայտնի են դարձել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: