Հայերեն   English   Русский  

Արքայազն Ուիլյամի հետ տարաձայնությունների պատճառով Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կտեղափոխվեն պալատից


  
դիտումներ: 553

Հաջորդ տարվա սկզբին արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ ծնողներ կդառնան, և այժմ արդեն նոր առանձնատուն են փնտրում, որտեղ իրենց ապագա ժառանգորդը կմեծանա: Զույգը ընդարձակ առանձնատուն է փնտրում, քանի որ Հարրին ցանկանում է, որպեսզի Մեգանի մայրը` Դորիա Ռեգենլը, սկզբնական շրջանում իրենց հետ ապրի և օգնի կնոջը երեխայի խնամքի հարցում: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ այժմ արդեն հայտնի է դարձել, որտեղ է արքայական զույգը պլանավորում ապրել կամ ավելի ճիշտ կլինի ասել չի ցանկանմում ապրել: Եվ որքան էլ զարմանալի է, պարզվում է Հարրին և Մեգանը ցանկանում են հեռու ապրել արքայազն Ուիլյամից և Քեյթ Միդլթոնից:

Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Սասեքսի դուքսն ու դքսուհին մտադիր են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից Վինձորում գտնվող Ֆրոգմոր հաուս նստավայր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` դա պայմանավորված է արքայազնների ընտանիքներում առկա տարաձայնություններով: Ընդ որում` սկզբում նախատեսվում էր, որ Հարրին և Մեգանը կտեղափոխվեն պալատում ավելի ընդարձակ սենյակ և այն մանկական սենյակի կվերածեն:

«Սակայն այժմ Հարրին և Մեգանը չեն ցանկանում ապրել Ուիլյամի և Քեյթի կողքին: Նրանք ցանկանում են ինքնուրույն և անկախ լինել: Հարրին և Մեգանը ավելի ընդարձակ տարածքի կարիք ունեն: Քեյթը և Մեգանը բոլորովին տարբեր ապրելակերպ են վարում, և դա ժամանակի ընթացքում ավելի նկատելի կդառնա: Դուքսի և դքսուհու գրասենյակը նախկինի պես Քենսինգթոնյան պալատում կգործի», - հայտնել է The Sun պարբերականի աղբյուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: