Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի ԱԳՆ-ն` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ապագայի մասին


  
դիտումներ: 370

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Կերչի նեղուցում գրանցված միջադեպից հետո մեկնաբանել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ապագան: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Ուկրաինայի հետ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները սպառել են իրենց, սակայն Կիևը դեռևս պատրաստ չէ դրանք խզել:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին` սահմանմամբ այդ հարաբերությունները մեզ պետք չեն, և փաստացիորեն մենք նման հարաբերություններ չունենք: Բայց մենք պետք է գտնենք ձևը, թե ինչպես և ով կօգնի ու կմտահոգվի մոտ 2,5 միլիոն ուկրաինացիների մասին, որոնք դեռևս գտնվում են Ռուսաստանում և անել այն ամբողջ աշխատանքները, որը մեր հյուպատոսները կատարում են», - ասել է Կլիմկինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի օրակարգի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալ:

Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավը ապօրինի հատել էին Ռուսաստանի պետական սահմանը և շարժվել Կերչի ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: