Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Սյունիքի մարզի լցակայաններում գազը շատ ավելի թանկ է՝ մեկ խորանարդը 215 դրամ


  
դիտումներ: 1042

«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ Սյունիքի մարզի լցակայաններում գազը, ի տարբերություն մյուս մարզերի և հատկապես Երևանի, շատ ավելի թանկ է՝ մեկ խորանարդը 215 դրամ արժե, ինչն էլ առաջացրել է ոչ միայն տեղի, այլև այնտեղ հաճախ մեկնող վարորդների զայրույթը, շատերն ըմբոստանում են, նախընտրում են բենզինով «քշել», մինչև հասնեն Երևան ու գազ լիցքավորեն: Մարզի լցակայանները հիմնականում պատկանում են մարզի «ցար ի բոգին»՝ Սուրեն Խաչատրյանին:

«Հայաստանյան ազատ շուկայական տնտեսվարման «պայմաններում» նա է մեր մարզում «ռուլիտ» անում ոչ միայն հացի, այլև գազի ու մնացած ապրանքների գները, և դա այն դեպքում, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրը ցերեկով հայտարարեց, որ որևէ տեղ գազը 200 դրամից ավել չի լինելու»,- թերթի փոխանցմամբ բողոքում են սյունեցիները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: