Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է իր բողոքի քննությանը


  
դիտումներ: 427

2008-ի փետրվարի 23-ից մարտի 1-ը ռազմական դրություն հայտարարված չի եղել, մինչդեռ այդ փաստը ՀՔԾ-ի մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում,

այսօր Վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունից առաջ լրագրողներին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Ռազմական դրության որևէ կոմպոնենտ այդ օրերին գոյություն չի ունեցել։ Ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել», - ասաց Ալումյանը։

Մեղադրանքի մեջ նաև նշվում է, որ մարտիմեկյան ցույցը եղել է խաղաղ ու անզեն, մինչդեռ, ըստ Ալումյանի, իրենք վկայակոչել են բազմաթիվ դատական ակտեր, որոնցում «հստակ նշված է եղել, որ այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն գործողությունը, կիրառել զենք»։

«Պետությունն իր անունից կայացված դատական ակտը չի կարող դնել կասկածի տակ։ Այստեղ փաստորեն ուժի մեջ մտած դատական վճիռը դրել է կասկածի տակ», - հավելեց Ալումյանը։

Նա ասաց, որ դատարանում ներկայացնելու են իրենց դիրքորոշումը և որևէ սպասելիքի մասին չեն կարող հայտնել։

Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Քոչարյանը ներսում է՝ ներկա իր վերաքննիչ բողոքի քննությանը։

Վերաքննիչ բողոքի քննությունն ընթանում է դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ։

4




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: