Պորոշենկոն` Ռուսաստանի հետ «լայնածավալ պատերազմի» հնարավորության մասին
Նրա խոսքերով` այդ մասին իբրև վկայում են հետախուզական տվյալները, որոնց համաձայն` Ուկրաինայի հետ սահմանների մոտ ռուսական ռազմական տեխնիկա է տեղակայվել, որոնց թվում նաև տանկեր:
«Հենց այդ պատճառով ուզում եմ, որպեսզի ոչ ոք չմտածի, որ դրանք խաղալիքներ են: Երկիրը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի տակ է գտնվում», - ասել է Պորոշենկոն:
Նա նշել է, որ Ուկրաինայի 10 մարզերում ռազմական դրություն մտցնելը հենց դրանով է պայմանավորված:
Ուկրաինայում նոյեմբերի 26-ին 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել, որը կպահպանվի մինչև 2018 թ. դեկտեմբերի 26-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հերթական անգամ ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել: