Հայերեն   English   Русский  

Մոսկվայի առևտրի կենտրոններում «ականապատման» մասին ահազանգերը չեն հաստատվել


  
դիտումներ: 640

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայի առևտրի կենտրոններում «ականապատման» մասին ոչ մի ահազանգ չի հաստատվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ 14 առևտրի կենտրոններից և Կիևի երկաթուղային կայարանի շենքից տարհանվել է 4,5 հազար մարդ: Ոստիկանության տվյալներով` ականապատման մասին հեռախոսազանգերը արտերկրից են ստացվել, որոնց ճշգրիտ վայրը դեռևս հստակեցվում է:

«Ստացված բոլոր տեղեկությունների վերաբերյալ ստուգումներ են իրականացվել, վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսազանգերից հետո տարհանված առևտրի կենտրոնների թիվը 12-ի է հասել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: