Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հիշեցրել է Հաշուկջիի սպանության գործում սաուդցի արքայազնի ներգրավվածության ապացույցների բացակայության մասին


  
դիտումներ: 344

ABC լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի ներգրավվածության վերաբերյալ ուղղակի ապացույցների բացակայության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումներից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրող Ջամալ Հաշուկջիի հետ կապված միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի առաջին օտարերկրյա ուղևորության շնորհիվ հնարավոր կլինի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ հետևանքներ են նրան սպասում ընդդիմադիր սաուդցի լրագրողի սպանության պատճառով:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիին սպանել են երաժշտության տակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: