Հայերեն   English   Русский  

​Մոլդովայի խորհրդարանում սպառնացել են Դոդոնին հեռացնելով


  
դիտումներ: 485

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն սպառնաց նախագահ Իգոր Դոդոնին, որ պատգամավորները կարող են նախաձեռնել նրա հեռացումը՝ մեղադրելով ընդսմին նրան սահմանադրության խախտման մեջ:

Դոդոնն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ուղերձ հրապարակեց ժողովրդին՝ կապված խորհրդարանի ներկա գումարման մանդատի ավարտի հետ: Ուղերձում նախագահը բացասական է արտահայտվել պատգամավորների աշխատանքի մասին և կոչ է արել քաղաքացիներին եզրակացություն անել օրենսդիր մարմնի ընտրություններից առաջ:

Խորհրդարանի մանդատն ուժի մեջ է մինչև նոյեմբերի 30-ը: Սակայն երկրի օրենսդրությունը նախատեսում է, որ պատգամավորները շարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև խորհրդարանի նոր կազմի օրինական գումարումը:

«Ըստ նախագահի վարչակազմի տեղեկատվության՝ երկրի ղեկավարը հրաժարվում է հավանություն տալ պատգամավորների կրկնակի հաստատած օրենքներին: Հայտնում եմ, որ այնպիսի գործողություններով, որոնք խախտում են սահմանադրության նորմերը, նախագահը կարող է ազատվել իր պաշտոնից»,- հայտարարել է Կանդուն խորհրդարանի նիստում:

Նա խնդրել է օրենսդիր մարմնի իրավաբանական հանձնաժողովին հաջորդ նիստի համար պատրաստել տեղեկատվական նոտա այն մասին, թե ինչպես է կատարվում նախագահի հրաժարականի ընթացակարգը: «Հաշվի առնելով, որ Դոդոնը հինգերորդ անգամ խախտում է սահմանադրությունը, նրան անօրինական նախագահ եմ համարում… Քաղաքացիներին Նոր տարվա առթիվ կարող է շնորհավորել նախագահի պաշտոնակատարը»,- հավելել է Կանդուն:

Համաձայն Մոլոդովայի օրենսդրության՝ նախագահը կարող է հեռացվել պաշտոնից, եթե խախտի սահմանադրությունը: Նրան պաշտոնից հեռացնելու առաջարկություն պետք է անի առնվազն 33 պատգամավոր: Նախագահի հեռացման համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը, այսինքն՝ 67 ձայն: Նախագահ Դոդոնին պաշտպանում է Սոցիալիստների կուսակցությունը, որը խորհրդարանում 24 տեղ ունի (101-ից):

Դոդոնին չորս անգամ ժամանակավորապես հեռացրել են իր պարտականություններից, երեք անգամ դա կապված է եղել նախարարների թեկնածությունները չհաստատելու հետ:

Մոլդովայի նախագահի և խորհրդարանական մեծամասնության ու կառավարության հակամարտությունը նոր չէ: Վեճերի հիմնական առարկան մնում է երկրի արտաքին քաղաքականությունը: Նախագահը կողմնակից է Ռուսաստանին մերձենալուն, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը և նրա նշանակած կառավարությունը հակված են Արևմուտքին: Դոդոնը խոչընդոտում է իշխանությունների եվրոպամետ նախաձեռնությունները, իսկ նրա առաջարկները պաշտպանություն չեն գտնում պատգամավորների շրջանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: