Հայերեն   English   Русский  

​Պետդեպարտամենտը կոչով դիմել է Ռուսաստանին


  
դիտումներ: 550

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է միանա Իրանի հակազդմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Իրանի գործողությունները «ապակայունացնում են» Սիրիայում տիրող իրավիճակը:

Նա նաև հավելել է, որ Իրանի հրամանատարության տակ գտնվող բոլոր ուժերը պետք է հեռացվեն Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքից:


Ավելի վաղ Ջեֆրին հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերջնական պարտության մատնելու համար պետք է փոխել Իրանի «դերակատարումը»:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական խումբ է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: