Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է Միշել Օբամայի գրքի ավելի քան 2 մլն օրինակ


  
դիտումներ: 910

Երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է ԱՄՆ նախկին առաջ առաջին տիկին Միշել Օբամայի «Լինելություն» (“Becoming”) հուշագրության ավելի քան 2 մլն օրինակ:

Միշել Օբամայի հուշագրությունը թարգմանվել է 31 լեզուներով և վաճառվում է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ուրիշ երկրներում:

Նախկին նախագահի տիկինը գրքում պատմում է այն տարիների մասին, երբ ինքը ԱՄՆ առաջին տիկինն էր, ամուսնու հետ իր հարաբերությունների մասին, ինչպես նաև իր վերաբերմունքի մասին Դոնալդ Թրամփին:

Միշել Օբաման փաստաբան է, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը, ամուսնացել է նրա հետ 1992 թ.:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: