2021 թվականին G20 գագաթնաժողովը տեղի կունենա Իտալիայում. Ջուզեպպե Կոնտե
դիտումներ: 674
Արգենտինայում եզրափակիչ մամլո ասուլիսի ընթացքում Իտալիայի կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ իր հնդիկ գործընկերը խնդրել է փոխանակել գագաթնաժողովի նախագահության հերթը:
«Մենք պայմանավորվեցինք [Հնդկաստանի] վարչապետ Նարենդրա Մոդիի հետ փոխատեղել մեր նախագահությունը, ուստի մեզ մոտ գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականին, իսկ Հնդկաստանում՝ մի տարի անց: Մենք կատարեցինք այդ փոխանակումը հնդկական կողմի խնդրանքով, քանի որ 2022 թվականին նշվելու է Հնդկաստանի անկախության 75-ամյակը»,- մեջբերում է գործակալությունը Ջուզեպպե Կոնտեին: