Հայերեն   English   Русский  

«Ա՛յ քաղաքական սուտասաններ, բացի խաբելուց որևէ այլ բան չեք արել». Շարմազանով


ֆբ գրառում


  
դիտումներ: 627

Սիրո և համերաշխության ջատագովները ատելության քարոզ են իրականացնում, պնդում է ՀՀԿ փոխնախագահը:

Այս 7 ամիսների ընթացքում մենք ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի: Մտահոգիչն այս ամենում կառավարության լռությունն է: Վեհափառի վրա միտինգներ կազմակերպողներից մեկը նշանակվում է պաշտոնի: Մտահոգիչ է, երբ Բոլթոնը գալիս է Հայաստան ու ասում է, որ Հայաստանը պետք է ազատվի պատմական կաղապարներից: Բայց կառավարությունից զրո արձագանք»,- ասաց Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ այսօր իշխանությունները դպրոցում աղոթք անելն են հարցականի տակ դնում, «վաղը ո՞ւր ենք հասնելու»:

ՀՀԿ փոխնախագահը պնդում է, որ «Սիրո և համերաշխության ջատագովները» ատելության քարոզ են իրականացնում՝ իրենց քաղաքական օպոնենտներին հանցավոր բանդա անվանելով:

«Այ քաղաքական սուտասաններ, այ խաբեբաներ, դուք այս 7 ամսվա ընթացքում բացի խաբելուց, բացի սուտ ասելուց, որևէ այլ բան չեք արել»,- ասաց Շարմազանովը՝ եզրափակելով, որ այս ատելության քարոզը, առհասարակ՝ «այսօրվա Հայաստանը հիշեցնում է այն, ինչը կատարվում էր 30-ականներին»:

Էդուարդ Շարմազանովը հռետորական հարց է տալիս՝ ի՞նչ է, վարչապետի պաշտոնակատարն ուզում է Հայաստանը դարձնել 30-ականների Գերմանիա՞ն, ուզու՞մ է ինքը դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ գեստապո՞ն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: