Հայերեն   English   Русский  

19-ամյա Միքայել Միքայելյանը հաջողության հասավ միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 514

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի միջազգային մրցաշար: Դահուկուղի ելան յոթ երկրների մարզիկներ:

30 մասնակից, նրանց թվում ` աշոցքցի 19-ամյա Միքայել Միքայելյանը, մինչև 20 տարեկան էին: Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում, երիտասարդների պայքարում գրավեց առաջին տեղը: Իսկ մրցաշարին հայտավորված 80 մարզիկների մրցավեճում նա եզրափակեց << հրաշալի յոթնյակը >> և վաստակեց 70,94 վարկանիշային միավոր։ Նրա համաքաղաքացի Թադևոս Պողոսյանը 21-ն էր / 93, 25 միավոր/, վանաձորցի Արման Մատինյանը 63-ն էր / 164,12 /: Աշոցքի մեկ այլ պատվիրակ` Կատյա Գալստյանը կանանց ազատ ոճի 10 կմ տարածությունում, 45 մասնակիցների պայքարում 17-ն էր՝ 125,25 միավոր։

Մրցաշարը վարկանիշային էր: Դահուկորդների վաստակած միավորները օլիմպիական քառամյա փուլի ընդհանուր հաշվարկով գումարվում են մարզաձևի միջազգային ֆեդերացիայի համապատասխան տարիքային խմբերի դասակարգման աղյուսակում:

Մինչև տարեվերջ, դեկտեմբերին, մեր մարզիկների մասնակցությամբ Ֆինլանդիայում կանցկացվի միջազգային ևս երկու մրցաշար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: