Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի օմբուդսմենը ուշագնաց է եղել Պորոշենկոյի ելույթի ժամանակ. Տեսանյութ


  
դիտումներ: 731

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ուշագնաց է եղել ICTV հեռուստաընկերության ուղիղ եթերում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

Դենիսովան իրեն վատ է զգացել, երբ Պորոշենկոն խոսել է Կերչի նեղուցում միջադեպի վերաբերյալ աշխարհի արձագանքի մասին:

Պորոշենկոն ընդհատել է ելույթը և օգնել նրան բարձրանալ, որից հետո նրան բժիշկներն են օգնություն ցուցաբերել:

«Նա շաբաթական 20 ժամ է աշխատում ուկրաինացի նավաստիներին ազատելու համար», - հայտարարել է Պորոշենկոն` ամբիոնի մոտ վերադառնալով:

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Արևմուտքն «արագ» արձագանքեց Կերչի նեղուցի միջադեպին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: